Եվրախորհրդարանի (ԵԽ) փոխնախագահ Գրաֆ Լամբսդորֆն անդրադարձել է Թուրքիայի համար Եվրոպայի մուտքի վիզաների ազատականացման խնդրին:
Թուրքական ընդդիմադիր «Haber.sol.org» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Լամբսդորֆը քննադատել է Թուրքիայում մահապատժի վերականգնման ծրագիրը, մամուլի և ընդդիմության դեմ կիրառվող ճնշումներն ու բռնությունները:
«Նման պայմաններում վիզաների ազատականացումը չի կարող իրականացվել 2017թ.: Ու դա կլինի բացառապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղքով», – նկատել է նա:
ԵԽ փոխնախագահը նաև հայտնել է, որ Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի մինչև 2018թ.:
Եվրապատգամավոր Հերբերթ Ռեուլն էլ իր հերթին հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ՝ ասելով. «Եթե Էրդողանը շարունակի նույն ոգով, ապա վիզաների ազատականացումը կհետաձգվի բավական երկար ժամանակով»: