«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջին օրերին իշխող ՀՀԿ-ում ծանր աշխատանքային մթնոլորտ է: Կուսակցությունը որոշել է փոխել իր 10 տարուց ավել գոյություն ունեցող ծրագիրը: Նժդեհական գաղափարախոսությունն, իհարկե, կմնա, բայց դրան պետք է ավելացնել «մի գդալ» ճկունություն, «կես բաժակ» արդիականություն եւ այլ «ատրիբուտներ», որպեսզի հնարավոր լինի 2017-ի ընտրություններում «նոր բաներից խոսել»: Մոտավորապես այդպիսի հիմնավորմամբ են ՀՀԿ-ում մոտենում ծրագրի «ռեսթարթ»-ին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: