
Հերթական տարեշրջանի փակման և ձմեռային փուլին անցումով պայմանավորված՝ նոյեմբերի 1-ից դադարեցվել է երևանյան 35 ջրավազանների ու ջրային այլ կառույցների աշխատանքը: Տեխնիկական հանգույցներն ու համակարգերն ստուգելուց հետո ջրային կառույցները կպահպանվեն մինչև գարուն:
Հարկ է նշել, որ ամբողջ տարվա ընթացքում երևանյան ջրային կառույցները գործել են անխափան և սահմանված ժամանակացույցով: