
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի և Տաջիկստանի միջև օդային հաղորդակցության դադարեցման մասին քննարկում կանցկացվի Բիշքեկում նոյեմբերի 3-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր այդ հարցը կքննարկվի Բիշքեկում գագաթաժողովի շրջանակներում»,-հայտնել են ՌԴ տրանսպորտի նախարարությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը կարող է միակողմանի կարգով դադարեցնել Տաջիկստանի հետ ավիահաղորդակցությունը նոյեմբերի 8-ից: