Լոտու Գուլին հայտարարվել է ադրբեջանական մաֆիայի կնքահայր. ՌԴ իրավապահ մարմիններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի իրավապահ մարմինները հայտնում են, որ ադրբեջանական քրեական աշխարհում առաջնորդությունն անցել է «օրենքով գող» Նադիր Սալիֆովին (Լոտու Գուլի), գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով «Ռոսբալթ»-ին:

Գործակալության տեղեկություններով՝ Սալիֆովն այժմ ունի հզոր խմբավորում: Նրա մրցակիցները՝ Վագիֆ Սուլեյմանովն ու Ռաշադ Իսմայիլովն իրենց հերթին լայն կապեր ունեն խոշոր գործարարների հետ, ովքեր Մոսկվայի շրջանում խոշոր առևտրի կենտրոններ և մեծածախ շուկաներ են տնօրինում:

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ նման ակտիվությունը դժգոհություն է առաջացնել այլ խմբավորումների մոտ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական հատուկ ծառայությունները հայտնել էին, որ Նադիր Սալիֆովն ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Լենքորանսկու սպանության կազմակերպիչն է:




Լրահոս