Վարչապետին շատ դուր եկավ ԾԻԳ-երի լուծարման մասին որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախագիծ ներկայացրեց, որը վերաբերում էր մի շարք պետական հիմնարկներ լուծարելուն: Ըստ այդմ, կլուծարվի «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:
Հարցը ներկայացնելուց հետո վարչապետն արձագանքեց. «Ինձ շատ դուր է գալիս այս որոշումը»:

Նշենք, որ դադարեցվում են նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը, «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը, ինչի արդյունքում նախարարն ասաց, որ դրանով կտնտեսվի 61 միլիոն դրամ գումար:

Նիստում որոշվեց լուծարել նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սևան թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակը»:




Լրահոս