Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին բանակաշինությանը վերաբերող հարցեր:

Այս մասին հայտնում են Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ բանակաշինությունը և պաշտպանության բանակի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են և կմնան մեր ամենակարևոր առաջադրանքներից մեկը:




Լրահոս