Հարգանքի տուրք է մատուցվել ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի մահվան 19-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Եռաբլուր պանթեոն: ՀՀ ԱԺ պատգամավորների, բազմաթիվ կուսակցականների հետ միասին քաղաքապետը ծաղիկներ է դրել շիրիմին և հարգանքի տուրք մատուցել Աշոտ Նավասարդյանի հիշատակին:

Տարոն Մարգարյանը նաև ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:




Լրահոս