Ամերիկյան հայտնի դերասան, սցենարիտ, ռեժիսոր և երաժիշտ Սթիվեն Սիգալը ռուսական քաղաքացիություն է ստացել, փոխանցում է Ntv-ն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան հրամանագիր է ստորագրել:
Դերասանը, ով ավելի վաղ Հարավային Սախալին էր այցելել, չէր բացառել, որ կարող է ռուսական քաղաքացիություն ստանալ: Սիգալն ընդգծել էր, որ շատ է ցանկանում մի քանի ամիս իր ընկերների հետ անցկացնել Ռուսաստանում:
Իսկ տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Սիգալը Սերբիայի քաղաքացի է դարձել: Դերասանը հայտարարել էր Բելգրադում մարտարվեստի դպրոց բացելու մտադրության մասին: