ԿԽՄԿ-ն այցելել է Արցախում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Արցախում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, փոխանցում է ԱՊԱ-ն:

Այցը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին: ԿԽՄԿ-ի միջոցով դիվերսանտներն և նրանց հարազատները փոխանակվել են տեղեկությամբ:

Ասկերովն ու Գուլիևը հատել են Արցախի պետական սահմանը 2014թ. հուլիսին, Քարվաճառում գազանաբար սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին: Նույն թվականի դեկտեմբերին Ստեփանակերտի առաջին ատյանի դատարանը Ասկերովին դատապարտել է ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման:




Լրահոս