Սյունիքի նորանշանակ մարզպետը Սուրեն Խաչատրյանի թիմակիցներին հեռացրել է աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը Սիսիանի մի քանի բժիշկների, որոնք նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիմակիցներից են, հեռացրել է աշխատանքից եւ առաջիկայում պատրաստվում է հեռացնել նաեւ Գորիս քաղաքի հիվանդանոցի տնօրենին, որը Սյունիքի մարզպետի ազգական է:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մարզպետ Վահե Հակոբյանը, անդրադառնալով տեղեկություններին, նախ հետաքրքրվեց, թե ով է դա մեզ հայտնել, ապա հավելեց. «Ինչ վերաբերում է հիվանդանոցներին, ներկայումս դա գտնվում է ուսումասիրության փուլում եւ շատ շուտ, եթե լինեն կադրայի փոփոխությունները, դուք այդ մասին կլսեք»:

Մեր այն հարցին, որ ինչու եք Գորիսի նկատմամբ անտարբեր, գնացել եք տարբեր համայնքներ, անցել Գորիս քաղաքի կողքով, չեք մտել քաղաքապետարան կամ այլ հաստատություններ, մարզպետը ասաց. «Ձեր տեղեկությունը բացարձակ ճիշտ չէ, ես Գորիսում կանգնել եմ, հանդիպել եմ դպրոցի տնօրենների հետ, այնուհետեւ շարունակել եմ, գնացել Տեղ եւ Խնձորեսկ համայնքներ»: Հիշեցնենք, որ նախկին մարզպետը ծնունդով գորիսեցի է:




Լրահոս