Ինչպես հայտնի է` «Նաիրիտ» ՓԲԸ-ի վերագործարկման շուրջ վերջերս ակտիվ քննարկումներ են տեղի ունենում: Մասնավորապես Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը ընդամենը վերջերս Հայաստանում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել և նշեց, որ պատրաստ է վերագործարկման համար ներդրումներ բերել: Այս հանդիպումների և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի հետ, ով մասնակցել է այդ հանդիպումներին:
«Այդ ծրագրում նախատեսված է երեք փուլ, կա 60 մլն դոլարանոց ծրագիր, կա 150 մլն դոլարանոց և 200 մլն դոլարանոց ծրագիր: Դա հաջորդաբար կատարվող ծրագիր է և կախված է, թե ներդնող ընկերությունն ինչ է ցանկանում»,- մանրամասնեց նախկին տնօրենը:
Նաև հետաքրքրվեցինք, թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և նախարարների հետ հանդիպումների ժամանակ ինչ հարցեր են քննարկվել և ինչ արձագանքներ են եղել. «Հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանն իր տեսակետն այդպես էլ չհայտնեց: Ասաց, որ «Նաիրիտ»-ը բավական բարդ ձեռնարկություն է, բավական պատմություններ կան, որ միշտ վնասով է աշխատել: Նա կարծիք չհայտնեց, պետք է հայտնեն համապատասխան գերատեսչությունները», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան