«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը երեկ առավոտյան տեղեկացրեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Արդեն հայտնի է, որ նրան փոխարինելու է ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս թեկնածությունը ներկայացրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը Մուրադյանին պաշտոնանկ անելուց հետո հրապարակավ առաջարկել էր նրան լինել իր խորհրդականը՝ առողջապահական հարցերով:
Իսկ ինչո՞ւ հենց Մուրադյանը, ո՞րն է նրա «հմայքը»: Թերեւս որոշումը սուբյեկտիվ գործոնից բացի, օբյեկտիվ տարրերով համեմված պատճառներ ունի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: