
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանը կարողացել է «ջրել» սկանդալային պատմությունների «հերոս» եղբորորդու՝ Արարատի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանի մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած ծեծի գործը։ Վերջինս որոշ շրջանակներում գլուխ է գովել, թե «էդ էր մնացել լրագրողների գրածով գլխիս գործ սարքեին»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Արսեն Աբրահամյանն իր վարորդի եւ քրեական հետախուզության աշխատակցի հետ ծեծի էր ենթարկել քրեագետ Եսայի Էլոյանին՝ հրահանգն արագ չկատարելու համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: