Ինչ բանակցություններ են ընթանում «Սեքյուրիթի Դրիմ»-ի և կառավարության միջև (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց գործադիրի անդամներին: Մասնավորապես ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարվեց, ըստ անհրաժեշտության, ներգրավելով նաև ֆինանսների և արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներին, բանակցել «Սիքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ և երկշաբաթյա ժակետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված ընկերության գործառույթները, ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական կառույցներին:

Այս որոշման առնչությամբ ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունից: Մեզ հաջողվեց զրուցել ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանի հետ, սակայն վերջինս բանակցությունների ընթացքի մասին շատ մանրամասներ չցանկացավ հրապարակել: Նա ներկայացրեց իրենց եկամուտի մասին թվային տվյալներ և ևս մեկ անգամ հայտարարեց, որ եկամուտները բաշխվում են 50/50, այլ ոչ թե 70/30 հարաբերակցությամբ:

Մանրամասները` տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս