Դատարանը կրկին կանդրադառնա Հաց բերող Արթուր Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ Երևանի քրեական վերաքննիչ դատարանում տեղի կունենա ՊՊԾ գունդը գրաված օրերին «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին հաց հասցրած Արթուր Սարգսյանի գործով հերթական դատական նիստը:

Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը բազմիցս նշել է, որ իր պաշտպանյալն ունի լուրջ առողջական խնդիրներ և միջնորդել է փոփոխել ընտրված խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է «Սասնա ծռեր»-ին աջակցելու համար:




Լրահոս