Պետպատվերների համակարգը ձախողված է, չի գործում: Այսօր ԱԺ-ում դիմելով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին, այս մասին նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք ստանում ենք հազարավոր նամակներ, երբ իրենք պետպատվերը ստացել են, գնում են հիվանդանոց, ասում են պետպատվերը պրծել է: Հեղափոխական լուծում է պահանջում: Ձեր ոլորտում այնքան խնդիրներ կան, որ եթե ես թվարկեմ, մենք այսօր այստեղից դուրս չենք գա», – նշեց նա, և նկարագրեց, թե ինչպես են հիվանդներին «պաս» տալիս իրար:
Ի պատասխան առողջապահության նախարարը նշեց, որ եթե անհրաժեշտություն կա, ապա նաև տատիկներին պետք է մերժել, քանի որ այդքան հնարավորություն չկա:
Մանրամասները` տեսանյութում: