
Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է Դիարբեքիրում ոստիկանության շենքի պայթեցման հետևանքով զոհված ոստիկանների և քաղաքացիական անձանց մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել Բագլար շրջանում:
Տեղեկությունների համաձայն՝ պայթյունը լսելի է եղել քաղաքի մի շարք այլ շրջաններում: Պայթյունից հետո գրոհայինների և անվտանգության ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ: