ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետպատվերի համակարգի փոփոխման շուրջ քննարկումներ են ընթանում:
«Ուսումնասիրում ենք հարցը, միգուցե չանդրադառնանք այդ մոդելին: Ոչ այնքան բողոքներով է պայմանավորված, որքան աննպատակահարմարությամբ», – նշեց նա:
Անդրադառնալով Սեյրան Օհանյանի կնոջը` Ռուզաննա Խաչատրյանին, ով Ալթունյանի նշանակումից հետո արձակուրդում է և նշվում է, որ չի ցանկանում աշխատել նախարարի հետ, Ալթունյանը նշեց. «Ցավում եմ դրա համար: Եթե նա այդպիսի ցանկություն հայտնի, իհարկե պետք է մակագրեմ: Չկա նախարարության մեջ Ռուզաննա Խաչատրյանի սենյակ»:
Մանրամասները` տեսանյութում: