«Համագումարին մենք անպայման բոլոր հարցերին կպատասխանենք, որովհետև ես հիմա չեմ կարող պատասխանել, առավելևս, որ այդպիսի պայմանավորվածությունները դեռ ձեռք բերված չեն: Ընդհանուր առմամբ մենք հիմա պատրաստվում ենք մեր համագումարին: Պարզ է, որ բանակցություններ կլինեն այլ քաղաքական ուժերի հետ»: ArmLur.am-ի այն հացրին, թե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որ քաղաքական ուժերի հետ է պատարստվում համագործակցել այսպես պատասխանեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն ու Արա Աբրահամյանն համգործակցում են միմյանց հետ, քանի որ նա Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահն է, իսկ ինքը՝ առաջին փոխնախագահը:
«Ես չեմ կարող գուշակություն անել , թե ո՞նց կլինի : Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաջողության հասնենք, թե ինչպե՞ս է լինելու, ո՞նց է լինելու, ապագան ցույց կտա: Համենայնդեպս մենք շատ լավ պատկերացնում ենք մեր հնարավորությունները և՛ իրենց վարկանիշը և՛ մյուսների»,- հավելեց նա:
Ըստ նրա՝ հիմա կփորձեն, տեսնել՝ ինչպես է անցնելու, եթե առաջին անգամ մեր պատմության մեջ արդար անցնեն, ապա կիմանաք, թե ով ինչ վարկանիշ ունի ժողովրդի մոտ:
«Եթե նորից թերթիկներով պետք է գնան կամ ազդեցության տակ, պարզ է, որ չի լինի այն պատկերը, որը որ կարող էինք մենք ստանալ»,-եզրափակեց նա: