
Նոյեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ երկրի բանակի զրահատանկային ստորաբաժանումները մարտական կրակով վարժանքներ են մեկնարկել ճակատային շրջանում: Տեղեկությունը հրապարակվել է Ադրբեջանի ՊՆ կայքում, փոխանցում է Razminfo-ն:
Զորավարժությանը ներառված են Ադրբեջանի բանակի տանկեր և հետևակի մարտական մեքենաներ: Վարժանքներն անցկացվում են ճակատային շրջանում տեղակայված զորավարժարաններում: Հիմնական հայտարարվող նպատակը զրահատանկային ստորաբաժանումների անձնակազմի մարտունակության աստիճանի բարձրացումն է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ալիևի հրամանով Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել: