
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը թուրք պաշտոնյայնի կանչել է ԱԳՆ՝ կապված Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ կուսակցության անդամների ձերբակալությունների հետ, փոխանցում է Reuters-ը:
«Քրդամետ քաղաքական գործիչների ձերբակալությունները կսրեն իրավիճակը»,-հայտնել են գերատեսչությունում:
Ինչպես հայտնել են Գերմանիայի ԱԳՆ-ում, ոչ մեկ կասկածի տակ չի դնում Թուրքիայի իրավունքը ահաբեկչության դեմ պայքարի հարցում, սակայն «դա չի կարող արդարացում լինել ընդդիմությանը լռեցնելու կամ բանտարկելու համար»:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ ընդդիմադիր կուսակցության 2 անդամ, ինչպես նաև այդ կուսակցության 9 պատգամավոր: