Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմ»-ը:
Independent-ը հայտնում է, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոկետինոն մտադիր է վարձակալական հիմունքներով նրան Անգլիա հրավիրել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբը համաձայնության է հասել իսպանացու հետ նոր պայմանագիր կնքելու հարցում: