Ինչպես կապ հաստատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի պատասխանատուների հետ. կոնտակտային տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի` ներկայացնում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի պատասխանատուների կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը կարող է հետադարձ կապ հաստատել, ներկայացնել նախարարին ուղղված հարցերն ու առաջարկությունները:

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9

Բողոքների և դժգոհությունների դեպքում կարող եք դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Աշոտ Պետրոսյանին  (հեռ. (+37411)  23-57-02, էլ.փոստ` [email protected]), նախարարի օգնականներ Միխայիլ Մոշչենոկին (հեռ. (+37411)  54-25-03, էլ.փոստ` [email protected]) և Նարե Քարամյանին (հեռ. (+37411)  52-46-41, էլ.փոստ` [email protected]):

Տեղեկացնում ենք նաև, որ գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված օպերատիվ խորհրդատվություն տրամադրելու նպատակով նախարարության աշխատակազմում գործում է «Թեժ գիծ» ծառայություն հետևյալ հեռախոսահամարով` 055 541 968: Ձեր հարցերը կարող եք ուղղել նաև նախարարության պաշտոնական կայքէջի «առցանց խորհրդատվություն» բաժնի միջոցով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս