Պուտինը պատմել է, թե ինչում է Ռուսաստանի ուժը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ուժը կայանում է ազգային միասնության և ազատության ավանդույթներին հավատարիմ լինելու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր ուժը ազգային միասնության, ազատության ավանդույթներին հավատարիմ լինելու, հայրենիքի հանդեպ սիրո մեջ է, որը չի լինում հրամանով: Այն մեր սրտերում է»,-հայտարարել է Պուտինը պետական պարգևների շնորհման արարողության ժամանակ:

ՌԴ նախագահի խոսքով՝ հայրենիքի հանդեպ անկեղծ սերն ու հայրենիքի պաշտպանության համար կանգնելը միշտ ընկած է եղել Ռուսաստանի անկախության և սուվերենության հիմքում:

«Խորը, անկեծ զգացմունքները միավորել է տարբեր ազգությունների  և սոցիալական դասերի պատկանող մարդկանց »,-նշել է Պուտինը:




Լրահոս