Իսպանիայում քաղաքապետը ձերբակալվել է Կատալոնիայի դրոշը հանելուց հրաժարվելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական Բերգա քաղաքի քաղաքապետ Մոնսերատ Վենտուրոսը ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից՝ ընտրությունների ժամանակ քաղաքապետարանի շենքից Կատալոնիայի դրոշը հանելուց հրաժարվելու համար, փոխանցում է El Periodico պարբերականը:

Ոստիկանները մեկնել են նրա տուն, որտեղից տարել են բաժանմունք: Ձերբակալության մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ նա երկու անգամ հրաժարվել է դատարան գնալ ցուցմունք տալու համար:

Շատերի համար Կատալոնիայի ոչ պաշտոնական դրոշը խորհրդանշում է Իսպանիայի Կատալոնիայի անկախացման համար պայքարը:

Ինքը՝ քաղաքապետը, նշել է, որ դրոշը չհանելու ցանկությունը թելադրվել է ժողովրդի կամքով:




Լրահոս