
ՀՀ քաղաքացի լրագրող և «Քաղաքացիական միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ում պատճառով բելառուսական «Բելավիա» ավիաընկերության պատկանող ինքնաթիռը վերադարձել էր Կիևի օդանավակայան, դատի է տվել ուկրաինական իշխանություններին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բելավիա»-ն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական իշխանությունները հոկտեմբերի 21-ին Կիև են վերադարձել ինքնաթիռը՝ կործանիչներ օդ բարձրացնելու սպառնալիքով: Վայրէջքից հետո օդանավից դուրս էր բերվել Արմեն Մարտիրոսյանը: Բելառուսն արդեն բողոքի նոտա է հղել Ուկրաինային՝ կապված հարկադրական վերադարձի հետ:
Արմեն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքի էջում հայտնել է, որ իր շահերը կպաշտպանի Ուկրաինայի արդարադատության նախկին նախարար, փաստաբան Ելենա Լուկը: Վերջինս իր հերթին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կոպիտ խախտել է Մարտիրոսյանի իրավունքն ու ազատությունը: