Երեխայի առողջությունը յուրաքանչյուր գիտակից ծնողի պետք է անհանգստացնի: Բայց նույնիսկ փորձ ունեցող ծնողները հաճախ չեն իմանում, թե ինչպես պետք է վարվեն այս կամ այն իրավիճակում:
Բժիշկ Եվգենի Օլեգովիչ Կոմարովսկին կիսվել է իր խորհուրդներով:
Որ ջերմաստիճանի ժամանակ է պետք գլխարկ կրել
«Գլխարկը պետք է լինի մարդու համար անհրաժեշտություն: Անհարմար է ոտաբոբիկ, կոշիկ ենք հագնում, անձրև է` անձրևանոց ենք կրում: Երեխան վատ է զգում առանց գլխարկ, պետք է կրի, իսկ եթե ոչ, ապա չենք էլ հիշում», – նշում է նա:
Շատ քայլեր մենք անում ենք, որպեսզի չառանձնանանք բազմությունից, սակայն միայն դրա համար պետք չէ գլխարկ կրել:
Հագցնել երեխային քո պես արտահայտությունը ոչ միշտ է ճիշտ, քանի որ շատ մեծահասակներ մրսում են նույնիսկ բարձր ջերմաստիճաններում: Վստահաբար ասել, թե որ ջերմաստիճանում պետք է գլխարկ կրել, չես կարող:
Այդ հարցում ազդեցություն ունի քամին, օդի վիճակը: Եթե գլխարկն անհրաժեշտ է, ապա կրել, թե չկրել հարցն ինքնաբերաբար լուծվում է, սակայն, եթե կասկածներ կան, ապա պետք չէ կրել: