Այսօր առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ նախարար Լևոն Ալթունյանի ամենշաբաթյա հանդիպումը լրագրողների հետ: Երբ ArmLur.am-ը նախարարին հարց ուղղեց ծննդկանների մահացությունների դեպքերի մասին, վերջինս նշեց, որ այսուհետ հրաժարվում է պատասխանել ծննդկաների մահացություններին վերաբերող հարցերին:
«Ես ուզում եմ վերջնականորեն հրաժարվեմ ծննդկանների մահվան վերաբերող հարցերից, մի խոչընդոտեք, ես ուղղակի չեմ պատասխանի Ձեր հարցերին: Կարող եք հրապարակել, ես ուղղակի հրաժարվում եմ», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: