Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ բրոնխիտ է ունեցել, մրսել է կամ ինֆեկցիոն ինչ-որ հիվանդություններով է տառապել, որոնք հիմնականում սկզբնական շրջանում արտահայտվում են չոր հազով: Եվ դրանից հետո չոր հազը վերածվում է թաց հեղուկի և ինչ-որ նյութեր է արտաբերվում, որն անվանում ենք լորձ:
Լորձը և հազն օրգանիզմի պաշտպանողական ռեակցիաներն են: Լորձի հետ մեկտեղ դուրս են գալիս միկրոբներն ու դրանց թույները: Լորձի առաջացման պատճառ կարող են լինել մրսածությունը, ֆարինգիտ, տոնզիլիտ և թոքային այլ հիվանդությունները:
Ինչպես մաքրել լորձը թոքերից
Բաղադրություն`
2 ճաշի գդալ սոճու բողբոջների խեժ
մեղր
0.5 լիտր ջուր
Պատրաստման եղանակ
Պատրաստեք երկու կաթսա ջրային բաղնիքի համար: Սոճու բողբոջները լցրեք ջրի մեջ և պատրաստեք թուրմը փոքրիկ կրակի վրա 1 ժամվա ընթացքում:
Պատարաստելուց հետո տեղափոխեք թուրմը բանկայի մեջ, լավ ծածկեք այն և թողեք եփվի ևս մեկ ժամ:
Այս միջոցը խորհուրդ է տրվում օգտագործել օր երեք անգամ 50 գրամով հաց ուտելուց կես ժամ առաջ` մեջն ավելացնելով մեղր ըստ համի: Այն պետք է խմեք 7 օրվա ընթացքում: