Հայկական սփյուռքի Եվրոպայում եւ ԱՄՆում գործող կառույցներն անդրադարձել են Թուրքիայում քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամների ձերբակալություններին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:
Բրյուսելում գործող Եվրոպայի հայերի արդարության եւ ժողովրդավարության ֆեդերացիան եւ Վաշինգտոնում գործող Հայ դատի հանձնախումբն, անդրադառնալով ձերբակալություններին, դատապարտել են Էրդողանի եւ թուրքական իշխանությունների նմանօրինակ քայլերը` դրանք համարելով հակաժողովրդավարական: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր ձերբակալվել են: