Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկիչների 3 ղեկավարներ, ովքեր գործում էին Չեչնիայի Հանրապետությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ կալանքի տակ են Մահրան Սաիդովը, Ասլանբեկ Վադալովն ու Թարհան Գազիևը:
«Նրանք ահաբեկիչների ղեկավարներ են, ովքեր գործում են Չեչնիայում: Կան տվյալներ, որ նրանցից յուրաքանչյուրը կազմակերպել և իրականացրել է բազմաթիվ ահաբեկչություններ, զինվորականների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիական անձանց սպանություններ: Այդ ամենն ուղեկցվել է հատուկ դաժանությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Կադիրովն Էրդողանին խնդրել է արտահանձնել չեչեն զինյալներին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ թուրքական ոստիկանությունը Գազիանթեփ նահանգում «Իսլամական պետության» 19 զինյալի է ձերբակալել: