Նախագահականը չի փոխում խաղի կանոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Կանայք և աշխարհը» խորագրով համաժողով: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀԿ կանայք: Բացման խոսքով պետք է ելույթ ունենար նաև Սերժ Սարգսյանը, և ինչպես ընդունված է նման միջոցառումների ժամանակ, գործում է նախնական հավատարմագրման կարգը, որից հետո միայն լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մուտք գործել տարածք:

ArmLur.am-ը մյուս լրատվամիջոցների պես, դեռևս միջոցառումից եկու օր առաջ` հինգշաբթի օրը, զանգահարել էր Նախագահի նստավայր, որտեղ զբաղվում են լրագրողների հավատարմագրմամբ: Մեզ խնդրեցին զանգահարել հաջորդ օրը, որպեսզի հավատարմագրումն իրականացնեն: Այդպես էլ վարվեցինք, մեկ անգամ զանգահարելուց հետո ասացին զանգահարել 16:00-17:00-ի սահմաններում, սակայն մինչև այսօր առավոտ այդպես էլ չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին, ընդ որում, զանգահարել ենք տարբեր հեռախոսահամարներից:

Այնուամենայնիվ որոշեցինք համաժողովին մասնակցել մոտ 30 րոպե առաջ ներկայանալով: Սակայն անվտանգության աշխատակիցներն այդպես էլ թույլ չտվեցին: Բոլոր տեսակի բանակցություններն անցան անպտուղ: Նկատենք, որ հենց տեղում նախագահականի համար ցանկալի լրատվամիջոցներից մեկի լրագրողի անունը փոխարինեցին մեկ ուրիշով և ներս թողեցին, իսկ մեզ հրաժարվեցին ցուցակում ավելացնել:

Այսպիսով,  նախագահականը չի փոխում խաղի կանոնները և շարունակում է լրատվամիջոցներին բաժանել յուրայինների և օտարների` հընթացս հայտարարելով, թե լրագրողներն ազատ են գործում Հայաստանում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս