Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չի կարողացել հաղթահարել Փարիզում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչի արգելքը: Սերբ թենիսիստին հաղթել է Մարին Չիլիչը, որը 1 ժամ 45 րոպե տևած մրցախաղում հաղթել է 6:4, 7:6 հաշվով:
Չիլիչի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Ջոն Իզները: Այս պարտությունից հետո Նովակ Ջոկովիչը կարող է զրկվել առաջին ռակետի կոչումից: Եթե բրիտանացի Էնդի Մարեյը Փարիզի մրցաշարում հասնի եզրափակիչ, ապա կգլխավորի ATP-ի վարկանիշային ցուցակը: