«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե. «Եթե անհրաժեշտություն լինի, եթե դրա կարիքը լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանում առաջ տանել, ու պահանջարկը լինի, թեկուզ ես դրա կարիքը չունեմ, բայց ես ունեմ հարգանք, ճանաչում, զբաղմունք, որ ես քաղաքականություն մտնեմ, հնարավոր է՝ ծալած գիրքը բացվի», ասաց՝ իր որոշելու խնդիրն է:
Մեր այն հարցին, թե արդյոք այս ընթացքում նա հանդիպել է Գագիկ Ծառուկյանին, վերջինս ասաց. «Իր հետ չեմ զրուցել, տեղյակ չեմ՝ ինչ է մտածում, ինչ որոշում կկայացնի, երբ որ որոշում կայացնի, տեսնենք, ոնց կլինի»: Կուսակիցների շատերի պնդմամբ՝ ԲՀԿ-ի «փողերն առած ու թռած» Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հստակ որոշել է՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է. «Իսկ թե ինչ ֆորմատով, դեռ չեմ որոշել, ժամանակ ունեմ, էդ արդեն հունվարի վերջին կորոշեմ, կիմանաք»: