
Վանաձոր համայնքի ավագանու առաջին նիստն այսօր չի կայացել՝ «Լուսավոր Հայաստան»-ի, ԲՀԿ-ի և Հայկական վերածնունդ կուսակցությունների անդամների բոյկոտի պատճառով: Նշված խմբակցությունների անդամները չեն եկել ավագանու նիստին, ինչի արդյունքում քվորում չլինելու պատճառով նիստը հետաձգվել է:
Նիստին ներկա են եղել ՀՀԿ և ՀՅԴ անդամները: Նիստի ավարտին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Էդվարդ Արզումանյան, Նարեկ Սարգսյան