Հայաստանում ընթացող լուրջ բարեփոխումները չեն սահմանափակվելու միայն դեմքերով և անուններով. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում լուրջ բարեփոխումներ են ընթանում. առջևում նոր ու կարևոր փոփոխություններ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդաժողովի ընթացքում իր ելույթում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Այդ փոփոխությունները չեն սահմանափակվելու զուտ անուններով ու դեմքերով: Փոփոխությունները լինելու են լայնածավալ և համակարգային, որոնց արդյունքները չպետք է իրենց երկար սպասեցնել տան: Ավելին, դրանք պետք է լինեն զգալի և շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում»,­ նշեց ՀՀ Նախագահը:

Նրա խոսքով` նմանօրինակ ընդգրկուն և համապարփակ բարեփոխումները կարող են իրագործվել միայն ու միայն հանրության լայն ու զանգվածային աջակցության պարագայում: Այդ գործում խիստ կարևոր է լինելու նաև կանանց ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը: «Գալիք 2­3 տարիները լինելու են բեկումնային: Վստահ եմ, որ մեր երկրի կանայք այստեղ ասելիք և անելիք ունեն: Ակնկալում եմ, որ դուք ձեր ողջ ներուժով հանձն եք առնելու այդ աշխատանքը»,­ նշեց Հանրապետության Նախագահը:




Լրահոս