Թուրքիայում կալանվորվել է հայտնի ընդդիմադիր թերթի ղեկավար կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում դատարանի որոշմամբ կալանավորվել են ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի խմբագրական և ղեկավար կազմի 9 անդամ։Կալանավորվել են գլխավոր խմբագիր Մուրդ Սաբունջուն, խմբագրության խորհրդական Քադրի Գյուրսելը, Ջումհուրիյեթ հիմնադրամի գործադիր խորհրդի անդամներ Օնդեր Չելիքը, Բյուլենթ Ութքուն, Մուստաֆա Քեմալ Գյունգյոռը, Գյուրայ Օզը, Հաքան Քարան, Մուսա Քարթը։

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ ընդդիմադիր պարբերականի ղեկավարները մեղադրվում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ`թուրքական մամուլում այսպես է կոչվում իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժումը) և «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին գործունեություն ծավալելու մեջ։

Նշվում է, որ դատախազության որոշմամբ ձերբակալվել էին 13 հոգի՝ թերթի ղեկավար կազմի ներկայցուցիչներ և հայտնի հոդվածագիրներ։ Սակայն դատարանը բավարարել էր միայն 9-ին կալանավորելու պահանջը։




Լրահոս