
ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմում շարունակվում է կադրային փոփոխությունները:
ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի արարողակարգի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հովհաննես Սոկրատի Կարապետյանը:
Գլխավոր դատախազությունում դեռևս թափուր է մնում 4 պետի պաշտոն, որոնցից 2-ը՝ վարչության, 2-ը՝ բաժնի պետի։
Թափուր են ՀՀ դատախազության աշխատակազմի գնումների և նյութատեխնիկական ապահովման վարչության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման վարչության, հանրային կապերի բաժնի և ներքին աուդիտի բաժնի պետերի պաշտոնները: