Միակ տարբերակը պետք է լինի Մամիկոն Ասլանյանի հրաժարականը. Քրիստ Մարուքյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Քրիստ Քարուքյանն ու իր թիմը կշարունակեն այնքան ժամանակ բոյկոտել ավագանու նիստերը, քանի դեռ օրակարգում չի լինի Մամիկոն Ասլանյանի հրաժարականի հարցը:

Հակառակ դեպքում՝ բոլոր նիստերն էլ բոյկոտվելու են, անկախ օրակարգում ներառված հարցերից. «Քանի որ ՀՀԿ-ն չունի մեծամասնություն, ավագանու միակ տարբերակը շարունակելու, դա պետք է լինի Մամիկոն Ասլանյանի հրաժարականը, եթե կհրավիրվի նիստ, որի օրակարգում կլինի այդ հարցը, էդ նիստն էլ կապահովվի քվորում, հակառակ դեպքում ցանկացած օրակարգով նիստ կարժանանա նույն ճակատագրին, այսինքն՝ չի կայանա»:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում:

Էդվարդ Արզումանյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս