16-ամյա աղջիկը հղիանալուց հետո, սուտ մատնություն է տվել, որ իրեն բռնաբարել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ա. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 16 տարին լրացած անձ, նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով սահմանված սուտ մատնություն կատարելու համար, ոստիկանությունում կեղծ հաղորդում է տվել իրեն բռնաբարելու համար,- այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Ամբաստանյալ Ա. Բ.-ն դատարանում հայտնել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում, 2015 թվականի ամռանն աշխատել է մանկական սրճարանում, որտեղ ծանոթացել է Վ-ի  հետ:

Օգոստոս ամսին Ա. Բ.-ն Վ-ի հետ Կապան քաղաքից որոշել են գնալ Երևան քաղաք՝ զբոսնելու: Գալով Երևան, Վ-ն զանգահարել է իր ծանոթ Գ. Ա.-ին և խնդրել է իրենց գիշերելու համար ինչ-որ վայր գտնել: Այնուհետև Գ.Ա-ն զանգահարել է իր մորաքրոջ որդուն՝ Կ-ին, ով ավտոմեքենայով եկել է և իրենք գնացել են հյուրանոց, որտեղ հաց են կերել գարեջուր են խմել, որից հետո ինքն ու Կ-ն առանձնացել են մի սենյակում և սեռական հարաբերություն են ունեցել: Կ-ն իր նկատմամբ որևէ բռնություն չի գործադրել կամ սպառնալիք չի տվել և ինքը նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել իր կամքով: Առավոտյան Կ-ն գնացել է, իսկ ինքը Վ-ն և Գ-ն մինչ ժամը 16-ը մնացել են հյուրանոցում, որից հետ իրենք գնացել են Կապան:

Ամիսների ընթացքում զգացել է, որ իր հետ ֆիզիոլոգիական փոփոխություններ են կատարվում և ինքը մորը հայտնել է, որ հղիություն ունի և որպեսզի արդարացնի իր քայլը մորը հայտնել է, որ իրեն 2015 թվականին բռնաբարել են:

2015 թվականի դեկտեմբերին մոր հետ եկել է Երևան քաղաք և հետազոտություն անցնել, որի արդյունքում հաստատվել է իր հղիության հանգամանքը: Դրանից հետո, իր մայրը զանգահարել է ոստիկանություն ու հայտնել, որ իրեն բռնաբարել են: Այնուհետև ինքը մոր հետ գնացել է ոստիկանության Շենգավիթի բաժին ու հաղորդում է տվել, որ 2015 թվականի օգոստոսին ՙՄերսեդես՚ հյուրանոցում իրեն բռնաբարել է Կ-ն:

Երեխայի ծնվելուց հետո Կ-ն ճանաչել է հայրությունն ու կինը դատարանում հայտնել է, որ զղջում է կատարած հանցանքի համար:

Դատարանն ուսումնասիրելով փաստերը որոշեց Ա. Բ-ին  ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվությունից, նրա նկատմամբ կիրառել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց` ծնողների հսկողությանը հանձնելը: Ա. Բ-ի հսկողությունը հանձնել նրա ծնողներին՝ Ա. Բ-ին և Ն. Խ. ն՝ 6/վեց/ ամիս ժամկետով:




Լրահոս