
«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հրավիրվել է Կոլումբիայի հավաքական: 30-ամյա հարձակվողն ազգային հավաքական է վերադարձել մեկ տարի անց: Վերջին անգամ նա հավաքականի կազմում խաղադաշտ էր դուրս եկել 2015 թվականի հոկտեմբերին:
Ընթացիկ մրցաշրջանում կոլումբիացի ֆուտբոլիստը վատ մարզավիճակ չունի, վերջին երեք խաղերում երեք գոլ է խփել: