
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարները պահանջել են ազատ արձակել քրդամետ կուսակցությունից երկրի խորհրդարանի ձերբակալված պատգամավորներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 20 ակտիվիստ, ովքեր երեք լեզուներով՝ ռուսերեն, թուրքերեն և քրդերեն, պաստառներ են ունեցել հետևյալ տեքստով. «Բավական է ահաբեկչություններին և ձերբակալություններին: Ազատություն պատգամավորներին և քաղաքապետերին»:
Ցույցի կազմակերպիչների խոսքով՝ ցույցի ավարտից հետո պիկետների կսկվեն դեսպանատն մոտ:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ պատգամավորները ձերբակալվել են քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալուց: