Էկլերի անվանումից արդեն արթնանում են համային բոլոր ընկալիչները: Այս բաղադրատոմսը փորձված է տարիներով:
Այս բաղադրատոմսը կոչվում է. «էկլերներ, որոնք ստացվում են բոլորի մոտ»:
Բաղադրիչներ՝
Խմորի համար՝
– 1 բաժակ ջուր
– մեկ պտղունց աղ
– 125 գրամ մարգարին
– 1 բաժակ ալյուր
– 6 հատ ձու
Կրեմի համար՝
– 0,5 լիտր կաթ
– 2 հատ ձու
– 1 բաժակ շաքարավազ
– 2 ճաշի գդալ ալյուր
– 2 ճաշի գդալ օսլա
– 200 գրամ կարագ
Գլազուրի համար՝
– 2 ճաշի գդալ թթվասեր
– 0,5 բաժակ շաքարավազ
– 50 գրամ կարագ
– 2 ճաշի գդալ կակաո
Պատրաստման եղանակը՝
1. Կաթսայի մեջ լցրեք ջուրը, ավելացրեք մեկ պտղունց աղ, մարգարին և եռացրեք: Երբ ամբողջ զանգվածը եռա, խառնեք և աստիճանաբար ավելացրեք մեկ բաժակ ալյուր, խառնեք:
2. Հանեք խառնուրդը կրակից, ավելացրեք ձվերը: Ստացված խմորը չպետք է խիտ լինի:
3. Թխելու թավայի վրա կարագ քսեք, խմորը լցրեք թխելու թավայի մեջ:
4. Խմորը դրեք նախապես մինչև 180°С տաքացրած ջեռոցի մեջ, թխեք 40 րոպե: Մինչ այդ ջեռոցը պետք է փակ մնա:
5. Պատրաստեք կրեմը, դրա համար թավայի տաքացրեք կաթը, սակայն մի եռացրեք: Առանձին շաքարավազի հետ խփեք ձվերը, ավելացրեք ալյուր և օսլա:
6. Տաքացրած կաթը աստիճանաբար խառնեք: Երբ զանվածը միասեռ դառնա, հովացրեք, ավելացրեք կարագը, խառնեք:
7. Պատրաստեք գլազուրը: Շերեփով տապակեք կարագը, ավելացրեք թթվասեր, շաքարավազ և կակաո: Անդադար խառնելով՝ միասեռ զանգված ստացեք:
8. Երբ խմորն ամբողջությամբ հովանա, լցոնեք կրեմը: Էկլերների վրա գլազուր ավելացրեք:
Պատրաստ է: Կարող եք մատուցել: