
Կոսմետիկայի ցանկացած խանութում կա մազերի խնամքի ահռելի տեսականի: Յուրաքանչյուր շիշ ձգում է իր փաթեթավորմամբ և խոստանում փայլ, ծավալ, մազերի ամրություն:
Սակայն գոյություն ունեն նաև մազերը խնամելու տնային միջոցներ:
Այս միջոցները հայտնի են որպես գնչուական մեթոդներ:
Մեղրով միջոց
1 ճաշի գդալ մեղրը խառնեք 2 ճաշի գդալ արևածաղկի կամ ձիթապտղի յուղով: Խառնուրդը քսեք մազերին, գլուխը փաթաթեք սրբիչով և տաքացրեք ֆենով: 15 րոպե անց լվացեք տաք ջրով և շամպույնով:
Ձվով միջոց
Լավ խառնեք 2 դեղնուցը 1 բաժակ տաք ջրի հետ: Խառնուրդը քսեք մազերին և թողեք մեկ ժամ: Այն պետք է լվանալ առանց շամպույնի կիրառման:
Կոնյակով միջոց
1 ձվի դեղնուցը խփեք 2 ճաշի գդալ կոնյակի հետ և քսեք գլխամաշկին: 15 րոպե անց լվացեք երիցուկի թուրմով: