Լևոն Ալթունյանը իր տեղակալին «Սամվելի՞կ»-ով է դիմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նորանշանակ փոխնախարար, թութակասեր Սամվել Մարգարյանը խնդրանք-հորդորով դիմել է աշխատակազմին, անգամ նախարար Լեւոն Ալթունյանին, որպեսզի իրեն ազգանունով չդիմեն: Նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց, որ նախարար Լեւոն Ալթունյանը իր ենթակային «Սամվելիկ»-ով է դիմում:

Տակավին երիտասարդ փոխնախարարից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ ինչու է նա այդ աստիճան ոչ պաշտոնական ֆորմատ նախընտրել: Մեր զրուցակիցը նախ հաստատեց, որ ինքը բոլորին խնդրել է՝ իրեն ազգանունով չդիմեն, ապա շեշտեց. «Ոչ, ինչ Սամվելիկ, Սամվե՛լ»:

Նշենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նորնաշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանը խոսել է պետպատվերի բաշխման մասին` պարզաբանելով, որ պետությունը մոտ 85 միլիարդ դրամ ծախսում է առողջապահության վրա, դրանից 77 միլիարդը պետական պատվերի գնվող ծառայություններն են:

Ըստ նրա` 2 կտրվածքով պետք է դիտարկվի՝ ո՞ւմ է հասնում գումարը, ի՞նչ շրջանակ է, ինչի՞ համար են վճարում, ի՞նչ հիվանդությունների համար. «Սա մեծ ջանքեր պահանջող գործընթաց է, աշխատում ենք մոտակա 2-3 ամսում իրականացնել, որպեսզի որոշակի շոշափելի արդյունք տեսնենք ու 2017 թվականի բյուջեի համար հիմք լինի: Բայց ամբողջական նոր պրոդուկտը կունենաք վերջնական 2018 թվականին»:

Հիշեցնենք, որ Սամվել Մարգարյանն այն փոխնախարարն է, ով հասարակական տրանսպորտով է աշխատանքի գնում` թութակն էլ ուսին:

samvel_margaryan

Լուսանկարում Սամվել Մարգարյանն է:

Լուսանկարը` aravot.am-ի:




Լրահոս