
Իսրայելում ընթացող Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի երրորդ խաղում Հայաստանի պատանի ֆուտբոլիստները 3:2 հաշվով հաղթել են Իսլանդիայի իրենց հասակակիցներին:
Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել Մարտին Գրիգորյանը, իսկ Գերման Կուրբաշյանը ձևակերպել է դուբլ:
Այս հաղթանակից հետո Մ17 տարեկանների Հայաստանի ընտրանին խմբում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և ընդգրկվելով մրցաշարի որակավորման փուլի բոլոր 13 խմբերում երրորդ տեղ գրաված լավագույն 5 թիմերի շարքում՝ էլիտ ռաունդի ուղեգիր է ձեռք բերել: