Նոյեմբերի 6-ին, ժամը 10.17-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 08.35-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 10.10-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:
Ժամը 15.14-ին ափից 13 կմ հեռավորության վրա, մոտ 25 մ խորության տակ հայտնաբերվել է մոտորանավակ:
Մթության պատճառով ժամը 19.35-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են։
Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։