Թուրքիան շարունակում է Սիրիայի վրա հարձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական բանակը «Եփրատի վահան» օպերացիայի շրջանակներում նախորդ մեկ օրում հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 58 օբյեկտների և սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի օբյեկտներից մեկի ուղղությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս մասին ասվում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:

«Մեր զինված ուժերը ահաբեկիչների 58 դիրքերի և քրդերի մեկ դիրքի ուղղությամբ հարվածներ են հասցրել: Սիրիական ազատ բանակը վերահսկողության տակ է առել Մարի քաղաքի 3 բնակավայր, որտեղ շարունակվում է տարածքների ականազերծումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Սիրիական ազատ բանակի կողմից վերահսկվող տարածքը կազմում է մոտ 1390 քառ կմ: Մարտերի ընթացքում զոհվել է 4 և վիրավորում ստացել ընդդիմության 2 զինյալ, հավելել են Թուրքիայի ԶՈւ-ում:




Լրահոս