Գևորգ Սաֆարյանի հայցն ընդդեմ ոստիկանության կրկին կքննվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր նոյեմբերի 7-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Գևորգ Սաֆարյանի հայցի քննությունն ընդդեմ ոստիկանության:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի հունվարի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանների և մի խումբ քաղաքացիների միջև բախում էր տեղի ունեցել, որից հետո կալանավորվեց Գևորգ Սաֆարյանը և մինչ օրս գտնվում է ճաղերի հետևում:

Տեսանյութում երևում է, որ ոստիկանները ևս հարվածել են քաղաքացիների, բայց նրանց նկատմամբ պատիժ չի կիրառվել, Գևորգ Սաֆարյանը հայց է ներկայացրել դատարան ոստիկանների կատարած ապօրինությունների դեմ:




Լրահոս